Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին: Այդ զգացողությունները կարող են  առաջանալ տարբեր գործոններից, օրինակ, շատ սուր կամ ճարպոտ սննդից, բայց կան դեպքեր, երբ դա լուրջ վիճակի ահազանգ է:

24 կողերն օգնում են ողնաշարին ճիշտ դիրքով մնալ և պաշտպանում են իրենցից ներս գտնվող օրգաններն՝ արտաքին ազդակներից:

Ձախ կողերի ետևում գտնվում են.

  • ստամոքսի վերին մասը,
  • փայծաղը,
  • ստոծանու մի մասը,
  • ենթաստամոքսային գեղձը,
  • ավելի բարձր՝ սրտամկանն է,
  • ավելի ներքև՝ բարակ աղիների մի մասը, սիգմայաձև և վայրէջ աղիները, ձախ երիկամը և միզածորանը:

Այդ շրջանում ցավի պաթոգենեզը դասակարգվում է.

  • սպաստիկ, որը լինում է ուժեղ հոգնածության, մկանային դիստրոֆիայի, օրգանների հարթ մկաների լարվածության ժամանակ,
  • վերտեբրոգեն․ ներառում են նևրոգեն խանգարումները, ողնուղեղային նյարդարմատների խնդիրները,
  • պերիտոնեալ․ արդյունքում որովայնամզի գրգռվածություն է առաջանում,
  • դիստենոզային․ որովայնի օրգաններում ճնշման բարձրացում, ֆիբրոզ պատիճների ձգվածություն,
  • անոթային․ հյուսվածքների տրոֆիկ և հեմոդինամիկայի խնդիրներ։
     

Ձախ ենթակողում ցավի պատճառները

Ցավի պատճառ կարող են լինել տարբեր հիվանդությունները

  • ողնաշարի խնդիրներ․ օստեոխոնդրոզ, միջողային ճողվածքներ,
  • միջկողային նևրալգիա․ ցավն առաջանում է հանկարծ, ուժեղանում է խորը ներշնչման ժամանակ, կողքի շրջվելիս, կանգնելիս կամ նստելիս, հազալիս, երբեմն պատճառը ողնուղեղային նյարդարմատների ճնշումն է,
  • ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն․ պանկրեատիտ, բարորակ ուռուցքներ (ինսուլինոմա, գաստրինոմա, գլյուկագոնոմա), օնկոլոգիա, պանկրեոլիթիազ (կալցինատներ գեղձի մեջ),
  • ստամոքս-աղիքային համակարգի ախտաբանություն. դիսպեպսիա, գաստրիտ, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս, խոցային հիվանդություն,
  • փայծաղի հիվանդություններ․ սպլենոմեգալիա, վնասվածք, փայծաղի երակի թրոմբոզ, փայծաղի ինֆարկտ, աբսցես, բնածին անոմալիաներ (Պայրի հիվանդություն և այլն), պերիսպլենիտ,
  • այլ հիվանդություններ. թոքերի հետ կապված խնդիրներ՝ պլևրիտ կամ թոքաբորբ, սրտանոթային ախտաբանություն, օրինակ՝ կրծքավանդակում այրոցի և սուր ցավի ժամանակ (նաև գլխապտույտ, սարսուռ, հևոց, քրտնարտադրություն) կարելի է կասկածել միոկարդի ինֆարկտ:

Ի՞նչ անել ցավի ժամանակ։

Եթե առկա է փսխում, հևոց, բարձր ջերմություն, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Եթե ցավերը թույլ են և հազվակի, կարելի է միայն սննդակարգում փոփոխություն կատարել (բացառել աղի, կծու, ապխտած սնունդը, ճարպոտ միսը, ալկոհոլը) և հետազոտվել:

Ախտորոշումը

  • Արյան ընդհանուր, կենսաքիմիական քննություն, մեզի հետազոտություն,
  • որովայնի խոռոչի ՈՒՁՀ
  • ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա,
  • ՀՏ, ՄՌՏ,
  • էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն,
  • էլեկտրանյարդամիոգրաֆիա,
  • փայծաղի սցինտիգրաֆիա,
  • որևէ օրգանի նմուշ վերցնելու համար՝ լապարոսկոպիա։

 

Բուժումը

Բուժումը որոշվում է հայտնաբերված հիվանդությանը համապատասխան:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ